top of page

Հասանելի հոգեթերապիա բոլորի համար

Մեր առաքելությունն է Հայաստանում ստեղծել կամուրջ անհատների և հոգեկան առողջության մասնագետների միջև: Մենք հավատում ենք, որ հոգեկան առողջության աջակցությունը պետք է լինի մատչելի, ճկուն և հասանելի բոլորին:

Մեր մասին

MeetQ-ում մենք այն համոզմունքին ենք, որ հոգեկան առողջությունը պակաս կարևոր չի, որքան ֆիզիկականը։ Հասկանալով, թե որքան դժվար է Հայաստանում գտնել մատչելի ու վստահելի թերապևտիկ աջակցություն, մենք ստեղծեցինք մի հարթակ, որը կոճակի մի քանի սեղմումով միավորում է մարդկանց իրենց կարիքներին համապատասխան մասնագետների հետ։

 

Մեր ճանապարհը սկսվեց պարզ, բայց կարևոր գաղափարից՝ որակյալ մասնագետ գտնելու գործընթացը դարձնել հեշտ, հարմարավետ և ամբողջովին առցանց։ Անկախ նրանից, թե դուք պայքարում եք անհանգստության, սթրեսի հետ, թե պարզապես ուզում եք որևէ մեկի հետ անկեղծ զրույց ունենալ, MeetQ-ը ապահով և վստահելի միջավայր է, որտեղ կարող եք գտնել անհրաժեշտ աջակցությունը։

 

Լինելով առաջին հարթակներից մեկը Հայաստանում՝ մենք ուրախ ենք առաջարկել լուծում, որը կոտրում է հոգեկան առողջության շուրջ եղած խոչընդոտները և հնարավորություն տալիս յուրաքանչյուրին ինքնուրույն հոգ տանել իր առողջական բարեկեցության մասին։ MeetQ-ի միջոցով դուք կարող եք հեշտությամբ գտնել փորձառու հոգեկան առողջության մասնագետներ և հարակից ոլորտների մասնագետներ, ամրագրել հանդիպումներ և զրուցել նրանց հետ՝ անկախ ձեր գտնվելու վայրից՝ տանը, աշխատավայրում կամ այլուր։

 

Մենք նաև կարևորում ենք հանրային իրազեկվածությունը հոգեկան առողջության վերաբերյալ, այդ իսկ պատճառով պարբերաբար կիսվում ենք օգտակար նյութերով, կազմակերպում վեբինարներ և տրամադրում արժեքավոր տեղեկություն՝ աջակցելով հոգեկան առողջության մասին բաց ու տեղեկացված խոսակցությանը։

Ունե՞ք հարցեր

bottom of page