top of page

Կորպորատիվ էմոցիոնալ սպառվածություն․ երբ աշխատանքային մշակույթը վերածվում է հոգնածության կենսակերպի

Ժամանակակից կորպորատիվ աշխարհում հոգնածությունը կարծես դարձել է աշխատանքի անբաժան մասը։ Արագ փոփոխվող միջավայրում աշխատակիցներն ու ղեկավարները մշտապես փորձում են լինել արդյունավետ և  պատասխանատու։


Սակայն երբ հոգնածությունը դառնում է մշտական ուղեկից, երբ առավոտներն այլևս չեն ոգեշնչում, իսկ աշխատանքային օրը դառնում է մեխանիկական կրկնություն, սա այլևս պարզապես հոգնածություն չէ․ դա էմոցիոնալ սպառվածության նշան է։



Ի՞նչ է էմոցիոնալ սպառվածությունը

Էմոցիոնալ սպառվածությունը երկարատև սթրեսի և գերծանրաբեռնվածության հետևանքով առաջացած հոգեկան ու ֆիզիկական ուժերի սպառում է։ Այն արտահայտվում է ներքին դատարկությամբ, անտարբերությամբ և ուժերի անկմամբ։


Այն չի վերաբերում միայն մասնագիտական գործունեությանը․ սպառվածությունը կարող է առաջանալ նաև պատասխանատվության, թիմային լարվածության, մշտական ժամկետների կամ անձնական կյանքի անհավասարակշռության հետևանքով։


Հիմնական նշաններն են․

  • Քրոնիկ հոգնածություն, որը չի անցնում նույնիսկ հանգստանալուց հետո։

  • Անտարբերություն կամ զայրույթ՝ աշխատանքի, գործընկերների կամ սեփական արդյունքների նկատմամբ։

  • Ներքին դատարկություն և անիմաստության զգացում։

  • Ֆիզիկական նշաններ՝ քնի խանգարում, գլխացավեր, մարսողական խնդիրներ։

  •  Նախկինում հաճելի գործերի նկատմամբ սառը վերաբերմունք։


Սպառվածությունը հոգու արձագանքն է երկարատև լարվածությանը՝ երբ մարմինը և միտքը կարծես ասում են. «Այլևս չեմ կարող»։


Էմոցիոնալ սպառվածության փուլերը

Էմոցիոնալ սպառվածությունը զարգանում է աստիճանաբար՝ որոնց միջով մարդն  անցնում է աննկատ։


Պայմանականորեն կարող ենք բաժանել հետևյալ խմբերի.

1․ Էնտուզիազմի փուլ․ աշխատակիցը լի է էներգիայով ու նվիրվածությամբ, հաճախ անտեսում է հանգիստը։ 

2․ Հիասթափության սկիզբ․ ակնկալիքներն ու իրականությունը չեն համընկնում, առաջանում է անարդարության և հոգնածության զգացում։

 3․ Քրոնիկ սթրես․ սթրեսը դառնում է մշտական, քունը վատանում է, հետաքրքրությունը՝ նվազում։

 4․ Սպառվածություն․ մարդը «դատարկվում է», ուժերը նվազում են,զգացմունքները՝խամրում։

 5․ Դեպրեսիվ փուլ․ առաջանում է հուսահատություն և մեկուսացում, պահանջվում է մասնագիտական օգնություն։


Ինչպե՞ս կանխել և հաղթահարել էմոցիոնալ սպառվածությունը


1․ Մարմինն երբեք չի խաբում

Մարմինը միշտ ազդանշան է տալիս՝ հոգնածությամբ կամ անտարբերությամբ։ Մի անտեսիր այդ նշանները։ Դադար վերցնելը պարտավորություն չէ՝ դա խնամք է ինքդ քո հանդեպ։


2․Առողջ սահմանների ձևավորում

Առողջ սահմանները՝ աշխատանքի և անձնական կյանքի միջև, նվազեցնում են սթրեսը և կանխում սպառվածությունը։ Ոչ ասելը ուժի նշան է։ Մի վերցրու ավելին, քան կարող ես կրել։


3․ Մեկուսանալը չի լուծում խնդիրը

Սպառվածությունը խորանում է մեկուսացման դեպքում։ Խոսիր ընկերների կամ ընտանիքի հետ։ Երբ կիսվում ես, ծանրությունը կիսով չափ թեթևանում է 


4․Կորպորատիվ աջակցություն՝ լիցքաթափվելու և վերականգնվելու հնարավորություն

Կազմակերպությունները կարող են խթանել հոգեկան առողջությունը՝ ապահովելով ճկուն աշխատանքային ռեժիմներ, թիմային հանգստի նախաձեռնություններ կամ աշխատանքից դուրս ձևաչափեր, որոնք վերականգնում են էներգիան։


5․ Մասնագիտական աջակցություն

Երբ ինքնուրույն հաղթահարումը դառնում է դժվար, մասնագիտական աջակցությունը դառնում է կարևոր։ Հոգեբանը կամ հոգեթերապևտը կարող է օգնել հասկանալ սպառվածության աղբյուրները և մշակել վերականգնման ռազմավարություն։

Ահա այստեղ կարող է օգտակար լինել «MeetQ» հավելվածը, որը միավորում է հոգեբաններին և նրանց, ովքեր ցանկանում են հոգ տանել իրենց մտքի առողջության մասին։ Հավելվածի միջոցով կարող եք գտնել ձեզ հարմար մասնագետ, գրանցել այց և սկսել վերականգնման ճանապարհը։

Ինչպես նաև  կարող եք՝

  • դիտել մասնագետների պրոֆիլները և ընտրել ձեզ հարմար մասնագետին,

  • ստանալ անհրաժեշտ տեղեկություն յուրաքանչյուր մասնագետի աշխատանքի ձևի մասին,

  • հեշտությամբ գրանցել այց՝ առցանց կամ  հանդիպման տարբերակով,

  • ստանալ հիշեցումներ և ունենալ հարմար, անվտանգ կապ ձեր մասնագետի հետ։


 Էմոցիոնալ բարեկեցությունը աշխատավայրում ուղղակիորեն կապված է կազմակերպության արդյունավետության, թիմային համագործակցության և նորարարական մտածողության հետ։


Վերականգնումը սկսվում է ամենափոքր գործողությունից՝ մեկ զբոսանք, մեկ նոր հոբբի, մեկ օր առանց մեղավորության զգացողության։ Մի սպասիր, որ ամեն ինչ միանգամից կփոխվի։ Փոքր փոփոխությունները ժամանակի ընթացքում բերում են մեծ արդյունքներ։

Նյութի բովանդակությունը ստուգվել և հաստատվել է մասնագետի կողմից:

Comments


bottom of page