Մտքերի անընդհատ պտույտը․ ինչու՞ է ուղեղը կրկնում նույն սցենարները
- Satine Ter-Petrosyan
- Nov 11
- 3 min read
Երբեմն թվում է, թե մեր միտքը երբեք չի հանգստանում։ Մենք կրկին ու կրկին վերադառնում ենք նույն թեմային․ վերլուծում ենք ինչ-որ անցած խոսակցություն, մեղադրում ինքներս մեզ, փորձում հասկանալ՝ ինչը կարող էինք անել ավելի լավ։ Այս անվերջ պտույտը կարծես մտքերի խճճված թակարդ լինի, որտեղից դուրս գալը դառնում է գրեթե անհնար։
Այս երևույթը հոգեբանության մեջ հայտնի է որպես մտքերի անընդհատ պտույտ կամ ռումինացիա։ Այն ոչ միայն հոգնեցնող է, այլև կարող է հանգեցնել անհանգստության, տրամադրության և ինքնագնահատականի անկման։ Բայց ինչպե՞ս է այն ձևավորվում, և կարո՞ղ ենք արդյոք կառավարել մեր միտքը, որպեսզի այն չդառնա մեր իսկ թշնամին։
Ի՞նչ է մտքերի անընդհատ պտույտը և ինչպե՞ս է այն ձևավորվում
Մտքերի պտույտը պաշտպանական ռեակցիա է, որը ձևավորվում է, երբ ուղեղը փորձում է լուծել այնպիսի իրավիճակ, որն անավարտ է մնացել կամ ցավ է պատճառել։ Մեր գիտակցությունը կրկին ու կրկին վերադառնում է այդ պատմությանը՝ կարծես փորձում է գտնել կատարյալ պատասխան կամ ելք։
Օրինակ՝ կարող եք անընդհատ հիշել մի խոսք, որ ասվել է աշխատանքի ժամանակ կամ հարաբերության ընթացքում։ Թվում է, թե եթե շատ մտածեք, կգտնեք ճիշտ բառերը կամ կկարողանաք վերականգնել ինչ-որ բան։ Սակայն իրականում ուղեղը պարզապես կրկնում է նույն միտքը՝ առանց արդյունքի։
Այս պրոցեսը հաճախ պայմանավորված է՝
վախով կամ անորոշությամբ
ինքնաքննադատությամբ
անցյալի վերապրումով
կամ նույնիսկ վերահսկման կարիքով
Ի՞նչպես կարող եք հասկանալ, որ ձեր մտքերը պտույտի մեջ են
Մտքերի պտույտը միշտ չէ, որ հեշտ է նկատվում։ Սկզբում թվում է, թե պարզապես վերլուծում եք իրավիճակը, փորձում եք հասկանալ՝ ինչու՞ է այդպես եղել։
Սակայն կան որոշ նշաններ, որոնք ցույց են տալիս, որ դուք մտքերի պտույտի մեջ եք՝
Նույն թեման կրկնվում է օրվա ընթացքում բազմաթիվ անգամ։
Դժվարանում եք կենտրոնանալ այլ բաների վրա։
Մտքերը հաճախ վերածվում են ինքնաքննադատության։
Դուք զգում եք հոգնածություն, բայց միևնույն ժամանակ՝ չեք կարողանում հանգստանալ։
Ցանկացած նոր միտք կապվում է նույն անցյալ իրադարձության հետ։
Եթե այս վիճակը շարունակվում է օրեր կամ շաբաթներ, այն կարող է ազդել ոչ միայն ձեր հուզական, այլև ֆիզիկական առողջության վրա՝ առաջացնելով անքնություն, լարվածություն ։
Ինչպե՞ս կանգնեցնել ավել և անընդհատ մտածելու գործընթացը
Հոգեբանները նշում են, որ մտքերի պտույտը հնարավոր է կանգնեցնել, երբ մենք սովորում ենք սեփական մտքերին գիտակցված վերաբերվել։ Ահա մի քանի արդյունավետ քայլ՝
Հասկացեք, թե երբ են մտքերը կրկնվում
Առաջին քայլը գիտակցումն է։ Երբ հասկանում եք, որ կրկին մտածում եք նույն բանի մասին, փորձեք կանգ առնել և ուղղակի շունչ քաշել։
Գրեք ձեր մտքերը
Երբ դրանք դուրս են գալիս ձեր գլխից ու հայտնվում թղթի վրա, հաճախ կորցնում են իրենց ուժը։
3․Կենտրոնացեք մտքերի ճիշտ արժեքների վրա
Կարևոր է մտքերը ճիշտ հասկանալը և նրանց ճիշտ արժեք տալը։ Մտքերից փախչելը երբեք լուծում չէ։
Աշխատեք մասնագետի հետ
Երբեմն մտքերի պտույտը կապված է խորքային հոգեբանական պատճառների հետ, որոնք ինքնուրույն հաղթահարելը դժվար է։
Այս փուլում կարող է շատ օգտակար լինել MeetQ հավելվածը՝որը միավորում է հոգեկան առողջության մասնագետներին և այն մարդկանց, ովքեր կարևորում են իրենց հոգեկան առողջությունը։
Meetq-ի միջոցով կարող եք՝
դիտել տարբեր հոգեբանների պրոֆիլները և ընտրել այն մասնագետին, ում մոտեցումը ձեզ հոգեհարազատ է,
ծանոթանալ նրանց աշխատանքի ձևին և փորձառությանը,
հեշտությամբ գրանցել այց՝ թե՛ առցանց, թե՛ ֆիզիկական հանդիպման տարբերակով,
ստանալ հիշեցումներ և ապահովել անվտանգ, հարմար կապ ձեր մասնագետի հետ։
Երբ զգում եք, որ մտքերը պտտվում են և մնում նույն տեղում, MeetQ-ը կարող է դառնալ այն կամուրջը, որը կօգնի գտնել ճիշտ մասնագետին և սկսել վերականգնման ճանապարհը։
Մտածելը՝ բնական և անհրաժեշտ գործընթաց է։ Սակայն երբ դրանք սկսում են կառավարել մեզ, ժամանակն է դադար տալու։
Նյութի բովանդակությունը ստուգվել և հաստատվել է մասնագետի կողմից:
Մեր հոդվածներում ներկայացված է թեմայի ընդհանուր նկարագրությունը՝ գաղափարի էությունից մինչև դրա հիմնական ուղղություններն ու նշանակությունը։ Այն տալիս է որոշակի հուշումներ և ուղղորդումներ: Ներառված են միայն հիմնական գաղափարն ու կարևոր եզրահանգումները, որոնք անհրաժեշտ են թեմայի գլխավոր իմաստը ներկայացնելու համար:



Comments