top of page

Սահմաններ, որոնք պաշտպանում են մեր հոգեկան առողջությունը

Հարաբերություններում կամ առօրյա կյանքում մեզ լավ զգալու համար կարևոր է ունենալ անձնական տարածք, որտեղ մենք մեզ  ապահով և հանգիստ ենք զգում։ Այդ տարածքը ստեղծվում է առողջ սահմաններով՝ պարզ արտահայտություններով, վարքով ու որոշումներով, որոնք պաշտպանում են մեր հոգեկան հավասարակշռությունը։

Ի՞նչ են առողջ սահմանները

Առողջ սահմանները այն սահմանաչափերն են, որոնք մենք դնում ենք, որպեսզի պաշտպանենք մեր զգացմունքները, ժամանակը, արժեքները և անձնական տարածքը։ 


Դրանք օգնում են հասկանալ՝

  • ի՞նչն է մեզ համար ընդունելի,

  • ինչի՞ հետ համաձայն չենք,

  • և որտեղ պետք է վերջ տանք, որպեսզի չվնասենք ինքներս մեզ։


Շատերը դժվարանում են սահմանել սահմաններ, որովհետև վախենում են չընդունված լինելուց, որովհետև մանկուց սովորել են , որ պետք է հարմար լինել ուրիշներին, ինչը բերում է սթրեսի , ինքնագնահատականի անկման , անընդհատ լարվածության և նույնիսկ մտքերի անընդհատ պտույտի, երբ ամեն բան չափազանց ծանր ենք վերապրում։


Միացեք մեր Telegram ալիքին, որտեղ կարող եք գտնել պարզ գործիքներ և խորհուրդներ տարբեր թեմաների վերաբերյալ։

Ինչու՞ են դրանք անհրաժեշտ

Առանց սահմանների մարդը հեշտությամբ ընկնում է տարբեր հոգեբանական ազդեցությունների մեջ։ 

Օրինակ՝

  • Գազլայթինգի դեպքում մարդուն համոզում են, որ իր զգացմունքները կամ մտքերը սխալ են։ Սահմաններ ունենալը թույլ է տալիս կանգնել և ասել․ «Ես վստահում եմ իմ ընկալմանը»։

  • Աբյուզիվ հարաբերություններում մարդը կորցնում է իր «ես»-ը, որովհետև չի համարձակվում ասել «ես այսպես չեմ ուզում»։

  • Կոմֆորտ զոնայից դուրս չգալու դեպքում սահմանների բացակայությունը մեզ դարձնում է ավելի խոցելի, քանի որ վախենում ենք նոր քայլերից և միշտ ենթարկվում ուրիշների սպասումներին։


Առողջ սահմանները օգնում են․

  • նվազեցնել սթրեսը,

  • պահպանել ինքնագնահատականը,

  • կատարել մեր կարիքներին համապատասխան որոշումներ,

  • և ամրապնդել վստահելի հարաբերությունները։

Ինչպե՞ս դնել ճիշտ և հստակ սահմաններ

Առողջ սահմանները պահանջում են պարզություն և կայունություն։ Ահա 4 հիմնական քայլ․


1. Լսեք ինքներդ ձեզ

Եթե մի իրավիճակ ձեզ անհարմարություն է տալիս, դա արդեն նշան է։ Հաճախ մարմինը և մտքերը նախքան խոսքերը արձագանքում են։ Հոգնածություն, լարվածություն, նեղվածություն ՝ սա հուշում է, որ սահմանները  խախտվել են ։


2. Արտահայտվեք պարզ ու հարգանքով

Պետք չէ կոպիտ լինել։ Բավարար է ասել․

  • «Ես հիմա կարիք ունեմ հանգստանալու»,

  • «Այս թեմայով չեմ ուզում խոսել»,

  • «Ես համաձայն չեմ այս ձևակերպման հետ»։

Կարճ, հանգիստ, առանց արդարանալու։


3. Ասեք «ոչ» առանց մեղավորության

«Ոչ»-ը ինքնապահպանման մի ձև է։ Դուք պարտավոր  չեք երկար ճառերովբացատրել ։ Եթե միշտ ասում եք «այո», վստահ եղեք, որ մի օր ձեր հոգեկան առողջությունը կհոգնի ձեզանից։


4. Պահպանեք հետևողականություն

Սահմանները մեկ անգամ ասելով չեն ամրանում։ Եթե շրջանցում եք ձեր իսկ խոսքը, մարդիկ  դրանց լուրջ չեն վերաբերվում։ Հետևողական լինելը կարևոր է ոչ միայն ուրիշների, այլ նաև ձեր հանդեպ։

Ի՞նչ անել, եթե սահման դնելը դժվար է

Հնարավոր է, որ տարիներ շարունակ սովորել եք ուրիշներին չնեղացնել, արագ ներել, ամեն ինչ «հասկանալ» և խուսափել կոնֆլիկտից։ Այդ դեպքում սահմանները կարող են թվալ անորոշ կամ նույնիսկ վախեցնող։


Շատերին օգնում է մասնագիտական աջակցությունը, հատկապես այն դեպքերում, երբ կա գազլայթինգի փորձ, կախվածություն, տևական սթրես կամ կրկնվող մտքերի պտույտ, որը թույլ չի տալիս հանգստացնել գիտակցությունը։


MeetQ  հոգեկան առողջության  հարթակի մասնագետները օգնում են սովորել՝

  • ինչպե՞ս ձևակերպել առողջ սահմաններ,

  • ինչպե՞ս հաղթահարել սթրեսը,

  • ինչպե՞ս դուրս գալ վնասակար հարաբերություններից,

  • ինչպե՞ս կառուցել վստահելի և հավասարակշռված կյանք։


Կարող եք գրանցել այց ձեր իսկ ուզած մասնագետի մոտ և ստանալ խորհրդատվություն , ինչպես նաև մասնակցել արդյունավետ վեբինարների։

Նյութի բովանդակությունը ստուգվել և հաստատվել է մասնագետի կողմից։


Մեր հոդվածներում ներկայացված է թեմայի ընդհանուր նկարագրությունը՝ գաղափարի էությունից մինչև դրա հիմնական ուղղություններն ու նշանակությունը։ Այն տալիս է որոշակի հուշումներ և ուղղորդումներ: Ներառված են միայն հիմնական գաղափարն ու կարևոր եզրահանգումները, որոնք անհրաժեշտ են թեմայի գլխավոր իմաստը ներկայացնելու համար:


Comments


bottom of page