top of page

Ինքնախաբեություն և արդարացումներ․ ինչու՞ ենք երբեմն մեզ համոզում մնալ սխալ ճանապարհի վրա

Երբեմն մենք այնքան վարպետորեն ենք մեզ համոզում, որ ամեն ինչ նորմալ է, որ սկսում ենք հավատալ սեփական արդարացումներին։ Բայց արդյո՞ք դա իսկապես խաղաղություն է, թե պարզապես վախ փոփոխությունից։


Ինքնախաբեությունը մեր ուղեղի պաշտպանական մեխանիզմն է․ այն պաշտպանում է մեզ ցավից, սակայն հաճախ մեզ պահում է նույն տեղում:


Ինչու՞ ենք  հաճախ հակված ինքնախաբեության


Երբ մեր գործողությունները հակասում են մեր արժեքներին կամ ցանկություններին, առաջանում է ներքին լարվածություն։ Եվ որպեսզի այդ անհարմարությունը չզգանք, մեր միտքը սկսում է “մեղմացնել” իրականությունը։

Օրինակ՝

  • Աշխատանքում դժգոհ ենք, բայց ասում ենք․ «բոլոր տեղերում էլ նույնն է»։

  • Հարաբերություններում սառնություն կա, բայց կրկնում ենք․ «բոլոր զույգերն էլ խնդիրներ ունեն»։

  • Չենք գործում մեր նպատակների համար, բայց համոզում ենք մեզ՝ «գուցե դա էլ իմը չէր»։


Ինչպե՞ս հասկանալ, որ արդարացումները արգելք են դարձել


Եթե երբեմն կասկածում եք՝ արդյո՞ք անկեղծ եք ինքդ ձեզ հետ, ուշադրություն դարձրեք այս նշաններին․

  1. Ներքին անհանգստություն՝ կարծես ամեն ինչ կարգին է, բայց ինչ-որ բան խանգարում է։

  2. Կրկնվող արդարացումներ՝ «ժամանակը կլուծի», «ես դեռ պատրաստ չեմ», «մյուսներն են մեղավոր»։

  3. Աճի պակաս՝ երկար ժամանակ նույն վիճակում մնալը։

  4. Խուսափում իրական զրույցներից՝ թե՛ ուրիշների, թե՛ սեփական ես-ի հետ։

Եթե գոնե մեկ կետ  ծանոթ է, ուրեմն ժամանակն է կանգ առնելու։


Ինչպե՞ս լինել անկեղծ ինքներդ ձեր հանդեպ


Անկեղծությունը հեշտ ճանապարհ չէ, բայց այն միշտ տանում է դեպի ազատություն։ Փորձեք այս քայլերը՝

  •  «Իրո՞ք սա է այն, ինչ ուզում եմ»։ 

  • Կարևոր է դիտել իրական փաստերը, ոչ արդարացումները

  • Խոստովանել և ընդունել վախերը


Անկեղծ լինելը չի նշանակում դատել ձեզ։ Դա նշանակում է՝ վերջապես տեսնել ճշմարտությունը։

Բոլորիս էլ երբեմն պետք է արտաքին աջակցություն՝ մեզ ավելի լավ հասկանալու համար։ Եվ հենց այդտեղ է, որ օգնության է գալիս MeetQ հավելվածը։

Meetq-ը միավորում է հոգեբաններին և մարդկանց, ովքեր ցանկանում են հոգ տանել իրենց մտքի առողջության մասին։ 


Հավելվածի միջոցով կարող ես՝

  • գտնել քեզ հարմար մասնագետ,

  • դիտել մասնագետների պրոֆիլները և ծանոթանալ նրանց աշխատանքի ձևին,

  • գրանցել այց՝ թե՛ առցանց, թե՛ հանդիպման տարբերակով,

  • ստանալ հիշեցումներ և ապահով, հարմար կապ պահպանել քո հոգեբանի հետ։


Ինքնախաբեությունը ժամանակավոր հանգստություն է տալիս, բայց երկարաժամկետ՝ պահում է փակ շրջանակի մեջ։ Իսկ անկեղծությունը՝ թեկուզ մի փոքր ցավոտ,  բայց բացում է դուռ դեպի ազատություն և իրական զարգացում։



Նյութի բովանդակությունը ստուգվել և հաստատվել է մասնագետի կողմից:


Մեր հոդվածներում ներկայացված է թեմայի ընդհանուր նկարագրությունը՝ գաղափարի էությունից մինչև դրա հիմնական ուղղություններն ու նշանակությունը։ Այն տալիս է որոշակի հուշումներ և ուղղորդումներ: Ներառված են միայն հիմնական գաղափարն ու կարևոր եզրահանգումները, որոնք անհրաժեշտ են թեմայի գլխավոր իմաստը ներկայացնելու համար:


Comments


bottom of page