Սթրես և էմոցիոնալ սպառվածություն. Ինչպե՞ս տարբերել և հաղթահարել
- Meri Tadevosyan
- Mar 28
- 3 min read
Updated: Jun 2
Ժամանակակից աշխարհում սթրեսը դարձել է անխուսափելի: Այն կարող է առաջանալ աշխատանքի ծանրաբեռնվածության, ֆինանսական խնդիրների կամ անձնական անհանգստությունների, սոց ցանցերում շրջանարվող նեգատիվի և այլ պատճառներովով: Սակայն, երբ սթրեսն անցնում է «սահմանը», այն կարող է հիմք հանդիսանալ ավելի լուրջ հոգեբանական խնդրների, որոնցից է՝ էմոցիոնալ սպառվածությունը: Չնայած այս երկու հասկացությունները հաճախ շփոթում են, դրանք ունեն էական տարբերություններ, որոնք կարևոր է հասկանալ՝ կանխարգելելու և հաղթահարելու համար:
Ինչպե՞ս տարբերել սթրեսն ու էմոցիոնալ սպառվածությունը
Սթրեսն օրգանիզմի կենսաբանական և հուզական արձագանքն է արտաքին կամ ներքին ճնշող գործոններին, որոնք կարող են ազդել մարդու առողջության և վարքագծի վրա։ Պատկերացրեք, որ դուք աշխատավայրում մեծ առաջադրանք ունեք: Մարմինը արձագանքում է՝ դարձնելով ձեզ ավելի զգոն, և դուք կարող եք զգալ էներգիայի պոռթկում: Սա սթրեսն է, որը կարող է օգնել կենտրոնանալ ու գլուխ հանել առաջադրանքից:
Եթե այս սթրեսը դառնում է մշտական, և դուք ժամանակ չեք գտնում հանգստանալու, այն կարող է սկսում ձեզ հյուծել: Դրանից առաջացած ախտանշանները ներառում են անհանգստություն, քնի խնդիրներ կամ ֆիզիկական նշաններ, ինչպիսիք են գլխացավերը կամ ստամոքսի ցավերը: Նույնիսկ այս անհարմարությունների դեպքում դուք դեռ կարող եք զգալ, որ ունակ եք կառավարելու ձեր խնդիրներն ու պարտականությունները:
Սպառվածությունը և հյուծվածությունը առաջանում են, երբ օրվա ընթացքում ստացած էներգիան և ծախսած էներգիան չեն համապատասխանում։ Այսինքն՝ երբ մարդն ավելի շատ էներգիա է ծախսում, քան ստանում․ օրինակ՝ քիչ է քնում, շատ է աշխատում, ունի քիչ դրական էմոցիաներ, բայց ենթարկվում է մեծ քանակությամբ սթրեսի ու բացասական հույզերի։ Այս վիճակը ժամանակի ընթացքում հանգեցնում է ուժերի սպառմանը, և որպես պաշտպանական մեխանիզմ, օրգանիզմը կարող է «անջատել» որոշ ֆունկցիաներ՝ արտահայտվելով դեպրեսիայի և/կամ ուժեղ հյուծվածության ձևով։
Եթե զգում եք, որ էմոցիոնալ սպառված եք և դժվարանում եք վերականգնվել, MeetQ հավելվածը կարող է օգնել ձեզ: Ներբեռնեք այն և ստացեք մասնագետի աջակցություն:
էմոցիոնալ սպառվածությունը՝ լիցքաթափված մարտկոցի: Դա կարող է ձեզ զգացնել տալ դատարկություն, կորցնել մոտիվացիան և նույնիսկ ունենալ հուսահատություն: Դուք կարող եք սկսել զգալ հեռվածություն ձեր աշխատանքից կամ անձնական նախագծերից և կորցնել ուրախությունը կամ հետաքրքրությունը այն բաներից, որոնք նախկինում հաճույք էին պատճառում:
Եվս մեկ կարևոր տարբերություն այն է, որ էմոցիոնալ սպառվածությոգնը կարող է բերել որպես հետևանք, նաև ինքնագնահատականի խնդիրներ։:
Սթրեսի դեպքում մարդն ունի չափազանց ուժեղ էմոցիաներ, մինչդեռ սպառվածության դեպքում էմոցիաները բթանում են։
Սթրեսը հիմնականում վնասում է ֆիզիկական էներգիային, իսկ սպառվածությունը՝ մոտիվացիային և հոգեբանական կայունությանը։
Սթրեսն առաջանում է ծանրաբեռնվածությունից, իսկ սպառվածությունը՝ երկարատև հուզական ճնշման պատճառով։
Եթե ուզում եք տեղեկանալ հոգեկան առողջության, ինքնաճանաչման և անձնական զարգացման մասին, միացեք MeetQ Telegram ալիքին։
Սթրեսից և էմոցիոնալ սպառվածությունից ազատվելու 5 եղանակ
Գործնական քայլեր ձեռնարկելն ունի էական ազդեցություն, թե ինչպես կարող ենք հաղթահարել սթրեսը և կանխել էմոցիոնալ սպառվածությունը: Ձեր հոգեկան առողջության վրա աշխատելը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական առողջության մասին մտածելը: Եթե զգում եք ծանրաբեռնվածություն, սկսեք փոքր փոփոխությունից և աստիճանաբար անցեք ավելի մեծերի: Յուրաքանչյուր քայլ կարևոր է ավելի առողջ և երջանիկ կյանք կառուցելու ճանապարհին:
1. Պարբերաբար ընդմիջումներ կատարեք
Հաճախակի շեղվեք աշխատանքից կամ առօրյայից: Դա կարող է նշանակել կարճ զբոսանք, լռության մեջ մի բաժակ թեյ կամ պարզապես մի քանի րոպե լուռ նստել: Պարբերաբար ընդմիջումները օգնում են մաքրել միտքը և նվազեցնել սթրեսի մակարդակը:
2. Հաճախակի մարզվեք
Ֆիզիկական ակտիվությունը դարձրեք ձեր առօրյա կյանքի մի մասը: Ֆիզիկական վարժությունները ազատում են բնական քիմիական նյութեր, որոնք օգնում են բարձրացնել տրամադրությունը: Պարտադիր չէ, որ ինտենսիվ մարզումներ կատարեք. ամենօրյա զբոսանքը, յոգայով զբաղվելը կամ թեթև ձգվելը կարող են մեծ փոփոխություն մտցնել:
3. Բալանսավորված սննդակարգ կազմեք
Հետևեք ձեր սննդակարգին: Մի շարք օգտակար մթերքների օգտագործումը մարմնին հաղորդում են ուժ, էներգիա, և ապահովում անհրաժեշտ սննդանյութերով, որոնք կօգնեն հաղթահարել սթրեսը: Ձեր սննդակարգում ներառեք շատ մրգեր, բանջարեղեն, ամբողջական ձավարեղեն: 4. Սահմաններ դրեք
Ձեր սահմանները ճանաչելը և դրանց մասին հաղորդելը կարևոր է: Սա կարող է ներառել «ոչ» ասելը լրացուցիչ աշխատանքային առաջադրանքներին կամ հատուկ ժամերի սահմանում, երբ դուք չեք հասանելի աշխատանքային զանգերին կամ էլ. նամակներին պատասխանելու համար: Հստակ սահմաններ ունենալը կօգնի կանխել ծանրաբեռնվածությունը և այրումը: 5.Զբաղվեք մեդիտացիայով
Ներառեք մեդիտացիան ձեր առօրյա կյանքում: Այն կարող է օգնել հանգստացնել ձեր միտքը, նվազեցնել սթրեսը և բարելավել կենտրոնացումը: Դա կարող է լինել նույնքան պարզ, որքան ամեն օր մի քանի րոպե հատկացնելը՝ կենտրոնանալով ձեր շնչառության վրա:
Սթրեսը և էմոցիոնալ սպառվածությունը լուրջ խնդիրներ են, որոնք կարող են վնասել թե՛ ձեր ֆիզիկական առողջությունը, թե՛ հոգեբանական բարեկեցությունը: Կարևոր է ճանաչել նախանշանները և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, որպեսզի խուսափեք հոգեբանական և ֆիզիկական ծանր հետևանքներից:
Եթե զգում եք, որ սթրեսը կամ էմոցիոնալ սպառվածությունը խանգարում են ձեր առօրյային, MeetQ հավելվածը կարող է օգնել ձեզ. դիմեք մասնագետին աջակցություն ստանալու համար և վերադարձեք ձեր ներդաշնակությանը:
Նյութի բովանդակությունը ստուգվել և հաստատվել է մասնագետի կողմից:



Comments