top of page

Ինչպե՞ս ընտրել հոգեկան առողջության մասնագետ․ Գործնական ուղեցույց

Updated: Jun 3

Այսօր հոգեբանական աջակցությունը այլևս ճոխություն կամ տաբու չէ։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմում հոգեկան առողջության մասնագետի՝ սեփական ներաշխարհը հասկանալու, դժվար իրավիճակներում կողմնորոշվելու կամ հոգեբանական տրավմաները հաղթահարելու նպատակով։ Բայց ինչպե՞ս ընտրել ճիշտ մասնագետին, երբ առաջարկը մեծ է և բազմազան։

1. Սկսեք ձեր խնդրից

Երբ մտածում եք հոգեբանի օգնությանը դիմելու մասին, կարևոր է սկսել հենց ձեր ներսում եղած զգացողություններից։ Արդյո՞ք ապրում եք բարդ շրջան, ունե՞ք տագնապային կամ ընկճված վիճակներ, զգու՞մ եք, որ կորցրել եք ինքներդ ձեզ հասկանալու կարողությունը, թե՞ պարզապես ձգտում եք ինքնաճանաչման ու անձնական զարգացման։ Մասնագետ փնտրելիս հաճախ կբախվեք ոլորտում կիրառվող հետևյալ տերմիններին՝ հոգեբան, կլինիկական հոգեբան, հոգեբույժ։ Թեև բոլորն աշխատում են մարդու հոգեկան առողջության հետ, նրանց պատրաստվածությունն ու մոտեցումները տարբեր են։ Այդ պատճառով կարևոր է նախ պատկերացնել, թե ինչի համար եք դիմում մասնագետի. երբ այդ հարցին հստակ պատասխան գտնեք, ճիշտ ուղղություն ընտրելը շատ ավելի հեշտ կլինի։

Հետևեք MeetQ-ի Telegram ալիքին, որտեղ մենք պարբերաբար կիսվում ենք հոգեկան առողջության վերաբերյալ օգտակար ինֆորմացիայով։ 

2. Ստուգեք մասնագիտական որակավորումը

Հոգեբանը պետք է ունենա մասնագիտական կրթություն՝ հոգեբանության գծով բակալավրիատ և մագիստրատուրա։ Ցանկալի է, որ նա անցած լինի լրացուցիչ կրթական ծրագրեր կամ սերտիֆիկատային դասընթացներ (օրինակ՝ կոգնիտիվ-վարքաբանական, գեշտալտ թերապիա և այլն)։ 

3. Առաջին հանդիպումը փորձնական փուլ է

Առաջին հանդիպումը ձեր և մասնագետի միջև կապի սկիզբն է։ Հետևեք՝ արդյոք զգում եք ձեզ ապահով, լսված և հասկացված։ Հոգեբանական աշխատանքը կառուցվում է վստահության և ընդունման վրա։

Եթե զգում եք լարվածություն, դատողություն կամ անհարմարություն, նորմալ է որոշում կայացնել չշարունակելը։

4. Զգուշացեք կարմիր դրոշակներից

Ոչ բոլոր մասնագետներն են որակավորված ու պրոֆեսիոնալ: Ահա որոշ ազդանշաններ, որ ցույց են տալիս՝ պետք է փոխեք մասնագետին․

  • Ավելի շատ խոսում է իր մասին, քան լսում ձեզ

  • Ձեզ տալիս է ուղղակի «խորհուրդներ»՝ առանց խորքային աշխատանքի

  • Ձեզ մեջ զգում եք քննադատված ու չլսված

  • Չի բացատրում թերապիայի գործընթացը կամ սահմանները

Լավ մասնագետը լսում է, հարցեր է տալիս, բայց չի տալիս պատրաստի լուծումներ։

5. Ինչպե՞ս որոշել՝ ժամանակն է դիմելու մասնագետի

Շատ մարդիկ երկար տարիներ ապրում են ներքին անհանգստությամբ՝ մտածելով, որ «ամեն ինչ անցնելու է»։ Սակայն որոշ վիճակներ ու զգացողություններ ազդանշան են՝ որ ժամանակն է դիմել հոգեբանի։ Դրանք կարող են լինել՝

  • Քնի խանգարումներ կամ մշտական հոգնածություն

  • Տագնապ, դյուրագրգռություն կամ սրտխփոց առանց պատճառի

  • Հարաբերությունների մեջ հաճախակի կոնֆլիկտներ կամ դժվարություն՝ ուրիշներին վստահելու մեջ

  • Ինքնագնահատականի զգալի անկում կամ ինքնակործան մտքեր

  • Շարունակվող տխրություն կամ դատարկության զգացում

Եթե նման բաներ եք նկատում ձեր մեջ, մի սպասեք։ Որքան շուտ սկսեք հոգեբանական աշխատանքը, այնքան արագ կբարելավվի ձեր հոգեկան վիճակը։

6. Վստահեք ձեր ներքին զգացողությանը

Նույնիսկ եթե մասնագետը երկար տարիներ փորձ ունի, կարևոր է, որ ձեզ լավ զգաք այդ մարդու կողքին։ Թերապիան կառուցվում է վստահության վրա։ Եթե այդ հարաբերությունը չի ձևավորվում, նորմալ է փոխել մասնագետին։

Տեխնոլոգիաները օգնության են գալիս

Այսօր արդեն հոգեբանի ընտրությունն ավելի հարմար է դարձնում օնլայն հարթակների առկայությունը։ Օրինակ՝ MeetQ հարթակը թույլ է տալիս գտնել փորձառու մասնագետներ Հայաստանում՝ ըստ խնդրի, նախասիրությունների և գների։ Հարթակում դուք կարող եք․

  • Ընտրել մասնագետ ըստ թեմայի (տագնապ, ինքնագնահատական, զույգերի խնդիրներ և այլն)

  • Կարդալ մասնագետների մասին և տեսնել ինֆո և կրթական ճանապարհը (սերտիֆիկատներ, դիպլոմ)

  • Ամրագրել օնլայն հանդիպում մեկ հպումով

  • Վճարել օնլայն

MeetQ-ը միավորել է փորձառու և ստուգված մասնագետների՝ մի հարթակի մեջ, որպեսզի դուք հեշտությամբ գտնեք ձեր հոգեբանին։

Նյութի բովանդակությունը ստուգվել և հաստատվել է մասնագետի կողմից:

 
 
 

Comments


bottom of page