Գիշերային կպչուն մտքեր․ երբ լռությունը արթնացնում է մտքերը
- Satine Ter-Petrosyan
- 4 hours ago
- 2 min read
Հաճախ, երբ չենք կարողանում քնել, արթնանում են մեր մտքերը։ Օրվա ընթացքում անուշադրության մատնված մտահոգություններն ու կիսատ ապրումները հաճախ վերափոխվում են կպչուն, կրկնվող մտքերի, որոնք խանգարում են քնի բնական ընթացքին։
Գոնե մեկ անգամ բոլորիս մտքով անցել է ՝ «Սա ինչի՞ց է… ինչո՞ւ է գիշերը ամեն բան չափազանցվում»։
Այս երևույթը պատահական չէ։ Գիշերային կպչուն մտքերը խորապես կապ ունեն ուղեղի աշխատանքի, հույզերի մշակման և սթրեսային համակարգերի ակտիվության հետ։
Ի՞նչ են կպչուն մտքերը
Կպչուն մտքերը կարող ենք համարել այն մտքերը, որոնք առաջանում են առանց մարդու վերահսկողության, հաճախ կրկնվում են և առաջացնում անհանգստություն։
Դրանք չեն համապատասխանում մարդու ցանկություններին, ու հենց այդ հակադրությունն է, որ ստեղծում է ներքին լարվածություն։
Եթե ցանկանում եք ստանալ օրվա ընթացքում կիրառելի հոգեկան առողջությանն բարելավման ուղղված խորհուրդներ և փոքր գործնական մեթոդներ, կարող եք միանալ մեր Telegram ալիքին։
Ինչու՞ են կպչուն մտքերը հատկապես գիշերը հայտնվում
Գիշերվա մտքերի ակտիվացումը ունի մի քանի գիտականորեն հիմնավորված պատճառ։
1. Ուղեղի բանական մասի ակտիվության նվազում
Քնելու նախապատրաստման ուղեղի «բանական» մասը, սկսում է հանգստանալ։
Երբ վերահսկողությունը թուլանում է, համակարգի ակտիվությունը հարաբերականորեն բարձրանում է։
Արդյունքում՝
հույզերը դառնում են սուր
մտքերը՝ դրամատիկ
վտանգի զգացումը՝ չափազանցված
2. Օրվա ընթացքում չմշակված ինֆորմացիայի վերամշակում
Ուղեղը գիշերն անցնում է վերամշակման ռեժիմ, այն փորձում է կարգավորել օրվա ընթացքում կուտակված հույզերը, կիսատ մտքերը և կոնֆլիկտները։
Եթե այդ տեղեկատվությունը շատ է լինում , ուղեղը միաժամանակ սկսում է մի քանի միտք մշակել, և մարդը դա զգում է որպես կպչուն մտքերի հոսք։
3. Անորոշության նկատմամբ ուղեղի բարձր զգայունություն
Գիշերը, երբ մարմինը հանգստանում է, նյարդային համակարգի ակտիվությունը նվազում է։ Բայց եթե օրը սթրեսային է եղել , ուղեղը կարող է անցնել «վտանգի կանխարգելման ուղղված» ռեժիմի։
Այդ վիճակում այն սկսում է դիտարկել բոլոր հնարավոր շարունակությունները։ Ուստի գիշերը շատ հաճախ հայտնվում են «իսկ եթե…» տեսքով մտքեր՝ կապված հնարավոր խնդիրների, վտանգների կամ անհանգստությունների հետ։
Գիտական մեթոդներ՝ գիշերային կպչուն մտքերը հաղթահարելու համար
Գիշերային կպչուն մտքերը լիովին վերահսկելի են, եթե կիրառենք նշված մեթոդները։
1. Կոգնիտիվ Հեռացում մտքից
«Կոգնիտիվ հեռացումը նշանակում է փոխել մեր վերաբերմունքը մտքի նկատմամբ՝ հասկանալով, որ սա պարզապես միտք է, ոչ թե փաստ»։
Այս մոտեցումը թույլ է տալիս չմտնել դրանց հոսքի մեջ և վերականգնել մտավոր վերահսկողությունը։
2. Գրի առնելու մեթոդ
«Կպչուն մտքերը կարելի է պարզապես գրի առնել՝ առանց դրանք վերլուծելու»։ Ուղեղը դա ընկալում է որպես «մշակման ավարտ», և դրանց կրկնվող բնույթը նվազում է։
3. Քնի հիգիենա և նյարդային համակարգի նախապատրաստում
Քնելուց առաջ փոքր փոփոխություններն օգնում են ուղեղին հասկանալ, որ ժամանակն է հանգստանալու։
միացրեք թույլ լույս
անջատեք հեռախոսն ու էկրանները
խուսափեք երեկոյան սուրճ խմելուց
ստեղծեք հանգստացնող սովորություն (օրինակ ՝․ ցածր երաժշտություն)
Սրանք ուղեղին տալիս են պարզ ազդակ․ «Հիմա պետք է դադարեմ մտածել և անցնեմ հանգստի»։
4. Մասնագիտական աջակցություն
Եթե այդ մտքերը շարունակական են և սկսում են ազդել քնի, աշխատանքի կամ հույզերի վրա, ապա լավագույն մոտեցումը մասնագիտական աջակցությունն է։ Կոգնիտիվ-վարքային թերապիան և մետակոգնիտիվ թերապիան ունեն բարձր արդյունավետություն կպչուն մտքերի հետ աշխատելու հարցում։
MeetQ-ը՝ հարթակ է , որը միավորում է փորձառու հոգեբանների և թերապևտների։ Ներբեռնիր ծրագիրը , ամրագրիր այց՝ առցանց կամ առկա ձևաչափով։
Նյութի բովանդակությունը ստուգվել և հաստատվել է մասնագետի կողմից։
Մեր հոդվածներում ներկայացված է թեմայի ընդհանուր նկարագրությունը՝ գաղափարի էությունից մինչև դրա հիմնական ուղղություններն ու նշանակությունը։ Այն տալիս է որոշակի հուշումներ և ուղղորդումներ: Ներառված են միայն հիմնական գաղափարն ու կարևոր եզրահանգումները, որոնք անհրաժեշտ են թեմայի գլխավոր իմաստը ներկայացնելու համար:



Comments