top of page

Սիրային կախվածություն․ իրական սե՞ր, թե՞ վախ մենակությունից

Շատերի համար դժվար է հասկանալ՝ իրենց զգացմունքները իրական սե՞ր են, թե՞ կախվածություն, որը թաքցնում է մենակության վախը։ Սիրային կախվածության դեպքում հարաբերությունը դառնում է ոչ թե գիտակցված ընտրություն, այլ պարտադրող անհրաժեշտություն․ մարդը մնում է կապի մեջ ոչ այնքան սիրելով, որքան՝ լքվելու վախով։


Իրական սերը հարաբերություններում թույլ է տալիս  աճել, պահպանել ինքնությունը և սահմանները։ Իսկ սիրային կախվածությունը մարդուն վանում է ինքն իրենից ․ այնտեղ ավելի շատ կա անհանգստություն, վերահսկողություն, մշտական լարվածություն, քան՝ խաղաղություն ու վստահություն։


Եթե հաճախ մտածում եք․

  • «Վախենում եմ, որ ինձ կլքի»,

  • «Լավ չեմ զգում, երբ նա հեռու է»,

  • «Չեմ կարող հանգստանալ առանց նրա»,

  • «Ավելի լավ է վատ հարաբերություն, քան մենակ մնալը»,


ապա հավանական է, որ ձեր կապը կառավարվում է վախով, ոչ թե սիրով։

Ի՞նչ է սիրային կախվածությունը

Սիրային կախվածությունը այն վիճակն է, երբ մարդը չափազանց ամուր է կառչում զուգընկերոջից և իրեն լիարժեք չի զգում առանց նրա։ Այդպիսի հարաբերությունում մարդու ինքնությունը, ցանկությունները և սահմանները երկրորդային պլան են մղվում։


Կախվածության դեպքում զուգընկերոջ տրամադրությունը, վերաբերմունքը և գնահատումը դառնում են հիմնական չափանիշ։ Դա վնասում է հարաբերությունը՝ առաջացնելով լարվածություն, անհանգստություն ու կոնֆլիկտներ։


Ինչի՞ց է ձևավորվում սիրային կախվածությունը

Սիրային կախվածությունը ունի խորքային պատճառներ և սովորաբար կապված է անձի նախորդ փորձառությունների հետ։


1․ Անվստահություն և անկայուն հարաբերություններ մանկության շրջանում

Եթե երեխան մեծացել է միջավայրում, որտեղ սերն ու ուշադրությունը անկայուն են եղել, նա մեծահասակ տարիքում սկսում է փնտրել ուժեղ ու մշտական կապ՝ վախենալով, որ կարող է կրկին իրեն լքված զգալ։


2․ Ինքնարժեքի ցածր մակարդակ

Մարդը, ով իր արժեքը չի զգում, հաճախ փորձում է այդ զգացումը ստանալ զուգընկերոջից։ Սա ձևավորում է կախվածություն՝ «եթե նա ինձ սիրում է, ուրեմն ես արժեք ունեմ» ։


3․ Վախ մենակությունից

Մենակությունը կարող է ընկալվել որպես սարսափելի փորձ՝ դատարկություն, անօգնականություն կամ ձախողում։ Այդ պատճառով մարդը կարող է մնալ նույնիսկ աբյուզիվ հարաբերության մեջ։


4․ Նախորդ հարաբերությունների բացասական փորձ

Նույն բացասական և չստացված հարաբերությունները կարող են կրկնվել, եթե անձը չունի առողջ հարաբերություն կառուցելու օրինակ կամ գիտելիք։

Ինչպե՞ս հաղթահարել սիրային կախվածությունը

Սիրային կախվածությունը բուժելի է, բայց պահանջում է ժամանակ, համբերություն և գիտակցված աշխատանք։


1․ Խնդրի ճանաչում

Խնդիրը ճանաչելն ու ընդունելն առաջին կարևոր քայլն է։ Երբ հասկանում եք, որ հարաբերությունն այլևս չի ծառայում ձեր հոգեկան խաղաղությանը, արդեն սկսում եք ազատվել կախվածությունից։

Եթե ցանկանում եք ստանալ օրվա ընթացքում կիրառելի հոգեկան առողջությանն բարելավման  ուղղված խորհուրդներ և փոքր գործնական մեթոդներ, կարող եք միանալ մեր Telegram ալիքին։

2․ Սահմանների ձևավորում

Առողջ սահմանները պաշտպանում են թե՛ ձեզ, թե՛ հարաբերությունը։ Սովորեք պահպանել ձեր անձնական տարածքը, հանգստի ժամանակը, հետաքրքրությունները։ 


3․ Ինքնագնահատականի բարձրացում

Ձեռք բերեք այնպիսի զբաղմունքներ, որոնք օգնում են ձեզ զգալ ուժեղ ու ինքնուրույն։ Ինքնաճանաչումը, կրթությունը, հոբիները և հոգեբանական աջակցությունը մեծացնում են ինքնագնահատականը։


4․ Բաց և առողջ Հաղորդակցում

Բաց, հանգիստ ու հարգալից խոսակցությունները նվազեցնում են լարվածությունը և օգնում են կառուցել հավասարակշռված հարաբերություն։


5․ Մասնագիտական աջակցություն

Սիրային կախվածությունը հաճախ կապված է վաղ տարիքից ձևավորված մտավոր և զգացմունքային սխալ պատկերացումների հետ։ Դրանք ինքնուրույն հաղթահարելը դժվար է։ Հոգեբանը կարող է օգնել հասկանալ այդ արմատները և փոխել վնասող  մտքերը։



Մասնագետի աջակցությունը ապահովում է անվտանգություն, որտեղ կարող եք․

  • հասկանալ ձեր զգացմունքները,

  • սովորել սահմանել  ուժեղ  սահմաններ,

  • ձերբազատվել վախերից,

  • կառուցել առողջ հարաբերություն՝ նախ ինքներդ ձեզ հետ։


Եթե ձեզ մոտ նկատում եք սիրային կախվածության նշաններ կամ պարզապես ցանկանում եք ունենալ առողջ հարաբերություններ, կարող եք օգտվել մեր հոգեկան առողջության ծրագրից։

Մեր ծրագիրը առաջարկում է․

  • պրոֆեսիոնալ հոգեբանների անհատական խորհրդատվություններ,

  • վեբինարներ առողջ հարաբերությունների, ինքնագնահատականի և այլ թեմաներով,

  • և ամենակարևորը՝ հնարավորություն ծրագրի միջոցով գրանցվել հենց ձեր նախընտրած մասնագետի մոտ։


Առողջ սերը սկսվում է այնտեղից, որտեղ կա հանգստություն, վստահություն և ինքնարժեք։ 



Նյութի բովանդակությունը ստուգվել և հաստատվել է մասնագետի կողմից:


Մեր հոդվածներում ներկայացված է թեմայի ընդհանուր նկարագրությունը՝ գաղափարի էությունից մինչև դրա հիմնական ուղղություններն ու նշանակությունը։ Այն տալիս է որոշակի հուշումներ և ուղղորդումներ: Ներառված են միայն հիմնական գաղափարն ու կարևոր եզրահանգումները, որոնք անհրաժեշտ են թեմայի գլխավոր իմաստը ներկայացնելու համար:



Comments


bottom of page